Գերմանիայի պաշտպանության նախարարն ԻՊ դեմ պայքարն ավարտված չի համարում

0
645

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հակադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրենք հաղթանակ են տոնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Rheinische Post-ի հետ զրույցում՝ նշելով, որ ահաբեկչական խմբավորումը դեռ ամբողջությամբ չի ոչնչացվել:

«Դաշնակիցների շրջանակներում կա միասնական կարծիք այն մասին, որ, ցավոք, «Իսլամական պետության» դեմ պայքարում դեռևս լիակատար հաղթանակ չի տոնվել»,-  հայտարարել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում ԻՊ դեմ պայքարը պսակվել է հաջողությամբ ու հայտնել էր այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Սրա առնչությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը մինչև հիմա որևէ մեկին չի պարզաբանել իր հետագա քայլերը:

http://armenpress.am/arm/news/959528/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here