Հայաստանում հաջորդ տարի զբոսաշրջային ենթակառուցվածքի ծրագիր կիրականացվի

0
559

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրների զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում Ամանորը անցկացնելու նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Ամանորի շեմին մարզային հյուրանոցներից տվյալներ են ստացվել, որ այս պահին արդեն 100 տոկոս ամրագրումներ կան Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Ենոքավանում: «Զբոսաշրջային փաթեթի գնի առումով մենք դրսի զբոսաշրջիկի համար չենք զիջում այլ երկրներին: Մենք առաջարկում ենք գին-որակ լավ համադրություն»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝այս պահին  այլընտրանքի բացակայություն կա: «Հայաստանում եկող տարի պլանային և մշակված բիզնես-պլանով զբոսաշրջային ենթակառուցվածքի ծրագիր կիրականացվի, և մենք այլընտրանք կունենանք»,- նշեց նա՝ հավելելով, որ  պետությունը ևս կունենա իր դերը ենթակառուցվածքների մասով: «Մենք կունենանք այլընտրանք, և սա կբերի ծառայությունների որակի բարելավմանը, գնային քաղաքականության վերանայմանը»,- ասաց նա:

«Ներդրողները հայ են, ոչ միայն հայաստանցի, այլև արտասահմանցի, ովքեր ունեն արտասահմանյան գործընկերներ»,- ընդգծեց կոմիտեի նախագահը:

http://armenpress.am/arm/news/959491/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here