ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վանաձորի տարեցների տուն»

0
552

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղի են ունեցել առանձնազրույցներ տուն-հիմնադրամի բնակիչների հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այցի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ քննարկվել են հիմնադրամի տնօրինության հետ: Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ Առաջիկայում  արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

 

http://armenpress.am/arm/news/959490/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here