Վահան Արծրունին մշակույթի նախարարության գործառույթները օրենքով սահմանելու անհրաժեշտություն է տեսնում

0
559

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգահան, երգիչ Վահան Արծրունին ՀՀ մշակույթի նախարարության բացերը պայմանավորում է այն հանգամանքով, որ չկա որևէ օրենք, որը կսահմանի նախարարության գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Արծրունին նշեց դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Օրենքի բացակայությամբ է պայմանավորված եղել այն, որ յուրաքանչյուր ղեկավար այդ կարևորագույն մարմինն աշխատեցրել է այնպես, ինչպես ցանկացել է: Քանի որ որևէ մեխանիզմ չկա, որը կսահմաներ նախարարության ֆունկցիան, այս կամ այն ղեկավարը հորինում էր այն ըստ իր պատկերացումների: Այնինչ, մշակույթի նախարարության զարգացման վեկտորը պետք է սահմանի օրենքը, որը գոյություն չունի»,- ընդգծեց Արծրունին:

http://armenpress.am/arm/news/959497/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here