Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի շարունակության հույս է հայտնել

0
553

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով  երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք ներառում են բավական մեծ բովանդակություն»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ. երկկողմ շրջանառությունը 2017 թվականին աճել է գրեթե 30 տոկոսով։

«Այս տարվա ինն ամիսներին [ապրանքաշրջանառությունն] աճել է ևս 17,5 տոկոսով։ Շարժընթացը լավն է, պետք է այն պահպանել»,-ընդգծել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում։

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք հարուստ, հագեցած օրակարգ»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։

http://armenpress.am/arm/news/959675/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here