Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կատակել է, թե արդեն կորցրել է միմյանց միջև հանդիպումների հաշիվը

0
551

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռեկորդային թվով հանդիպումներ է ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Armenia»-ն, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակել է այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։

«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի»,- ասել է Փաշինյանը։

Նա բարձր է գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դրական շարժընթացը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կպահպանեն միջխորհրդարանական կապերը։

http://armenpress.am/arm/news/959679/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here