Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

0
777

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարճ քննարկում են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք հետագայի համար նախատեսեն մեխանզմներ, որպեսզի չկանոնակարգվածության պատճառով այսպիսի բանավեճեր տեղի չունենան»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը հիշեցրեց, որ  նախկինում էլ ասել է, որ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

 

http://armenpress.am/arm/news/959699/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here