«Այդ Անարդարութիւնն Իմ Նկատմամբ Չէ». Վարդան Օսկանեան

 

Ազգային ժողովի պատգամաւոր Վարդան Օսկանեան Դիմատետրի («Ֆէյսպուք») իր էջին վրայ անդրադարձած է զինք պատգամաւորական անձեռնմխելիութենէն զրկելու առնչութեամբ՝ Ազգային ժողովին մէջ 2 Հոկտեմբերին տրուած որոշումին։ Ան գրած է.
«Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամաւորական անձեռնմխելիութիւնից: Գրեթէ միաժամանակ տեղեկացանք, որ հարեւան Վրաստանում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցութեան պարտութիւնը երէկ կայացած խորհրդարանական ընտրութիւններում:
«Փաստօրէն, Վրաստանում արդէն կայ քաղաքական հակակշիռ. նախագահը մի կուսակցութիւնից է, օրէնսդիրն ու կառավարութիւնը շուտով կը լինեն այլ կուսակցութեան ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաեւ քաղաքականապէս եւս տասը քայլ առաջ անցաւ:
«Այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարաւորութիւն մենք ունէինք խորհրդարանական անցած ընտրութիւնների ժամանակ: Բոլորդ յիշում էք այդ օրերին իմ եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշուի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրութիւնները՝ այդպիսի արդիւնքն անխուսափելի էր: Բայց դա չստացուեց, որովհետեւ իշխող կուսակցութեան պարագլուխները չունեցան այդ հեռատեսութիւնը՝ կարողանալ պետութեան եւ ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային եւ անձնական շահերից:
«Կեղծուեցին ընտրութիւնները, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթէ լինէր այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարութիւն չէր լինի: Այդ անարդարութիւնն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է եւ առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button