Ոչ Եւս Է Էդուարդ Միրզոյեանը

 Երկարատեւ հիւանդութենէ ետք, Ուրբաթ, Հոկտեմբեր 5-ին մահացած է արուեստի վաստակաւոր գործիչ, յօրինող Էդուարդ Միրզոյեանը:
Ան ծնած էր 1921-ին, Վրաստանի Գորի քաղաքը, իսկ 1941-ին աւարտած է Երեւանի Կոնսերվատորիայի Վ. Տալեանի ստեղծագործական դասարանը: 1946-1948ին ուսումը շարունակած է Մոսկուայի Հայ մշակոյթի տան երաժշտանոցին մէջ: 1956-1990-ին ղեկավարը եղած է Հայաստանի յօրինողներու միութեան:
Անոր յայտնի ստեղծագործութիւններէն են՝ «Ասում են, թէ…» (1939, Իսահակեանի խօսքերով), «Երազ տեսայ» (1941), «Հայրենիքն է կանչում» (1941), «Սիմֆոնիք պարեր» (1947), «Տօնական նախերգանք» (1947), «Լարային քառեակ» (1947), «Սիմֆոնիա՝ լարային նուագախմբի» (1962):
Հայ մեծանուն յօրինողը նաեւ շարք մը ֆիլմերու երաժշտութեան հեղինակն է:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>