Հայաստանի Մէջ 2012-ի Սեպտեմբերին Միջին Աշխատավարձը Աւելցած է 5.3 Տոկոսով

Հայաստանի մէջ այս տարուան Սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2011-ի նոյն շրջանի համեմատ աճած է 5,3 տոկոսով` կազմելով 120.166 դրամ: Այս մասին կը հաղորդէ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնը:

Ամսական կտրուածքով աշխատավարձի ցուցանիշը աւելցած է 0,4 տոկոսով: Միաժամանակ 2012-ի Յունուար-Սեպտեմբերին 2011-ի նոյն ժամանակահատուածին համեմատ աշխատավարձի աճը կազմած է 5,3 տոկոս` հասնելով 118.225 դրամի:

Պետական կազմակերպութիւններու մէջ 2012-ի Սեպտեմբերին աշխատավարձը 2011-ի նոյն շրջանի համեմատ աճած է 3,2 տոկոսով` կազմելով 96.177 դրամ, իսկ ամսական կտրուածքով աճը կազմած է 2,2 տոկոս: Ի դէպ 2012-ի Յունուար-Սեպտեմբերին 2011-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պաշտօնեաներու աշխատավարձի աճը կազմած է 4,6 տոկոս` հասնելով 94.721 դրամի:

Ոչ պետական կազմակերպութիւններու մէջ աշխատավարձի աճը Սեպտեմբերին կազմած է 6,4 տոկոս` հասնելով 146.955 դրամի: Ի դէպ 2012-ի Սեպտեմբերին` Օգոստոսի համեմատ` արձանագրուած է 0.8 տոկոս անկում: Միեւնոյն ժամանակ 2012-ի Յունուար-Սեպտեմբերին 2011-ի նոյն հատուածին համեմատ աշխատավարձերու աճը կազմած է 5,5 տոկոս` հասնելով 145.532 դրամի:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>