Արթուր Աբրահամ. Միշտ Պատրաստ եմ Ոեւէ Մէկուն Հետ Մենամարտելու

0
59

Sportbox-ը հրապարակած է Արթուր Աբրահամի հետ հարցազրոյցը, ուր հայ բռնցքամարտիկը խօսած է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտի մասին, կիսուած իր մանկութեան յիշողութիւններով եւ պատմած Դեկտեմբերին ֆրանսացի Մեխդի Բուադլայի հետ կայանալիք մենամարտի մասին: Այս մասին կը յայտնէ civilnet-ը։

Արթուր, Դուք հերթական անգամ նուաճեցիք աշխարհի ախոյեանի կոչումը: Պատմեցէք Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտի մասին:

-Շատ ուրախ եմ, որ աշխարհի չեմպիոն դարձայ: Շատ ծանր մարտ էր, անհրաժեշտ գրագէտ մենամարտել: Փառք Աստծոյ, յաղթեցի: Այժմ աշխարհի չեմպիոն եմ եւ շատ ուրախ եմ:

Ձեր վերջին մենամարտերն այնքան ալ տպաւորիչ չէին: Super Six մրցաշարին կրած պարտութիւններէն ետք վերականգնուիլը բա՞րդ էր:

-Դա 2.5 տարի առաջ էր: Ես արդէն մոռացել եմ Super Six-ի մասին: 2 տարի է բոլոր մենամարտերս յաղթում եմ: Այդ մասին չեմ էլ մտածում: Մտածում եմ միայն, որ յետագայում էլ յաղթեմ բոլոր մարտերն ու մնալ աշխարհի չեմպիոն:

Դեկտեմբերի 15-ին դարձեալ ռինկ պիտի բարձրանաք: Ձեր մրցակիցը ֆրանսացի Մեհդի Բուադլան է, դիտա՞ծ էք անոր մարտը Միգել Կէսլերի հետ:

-Այո դիտել եմ:

Եւ, ի՞նչ կարծիքի էք:

-Նա մարտիկ է, ցանկանում է կռուել, բայց, որ մէկ անգամ լաւ հարուած անցկացնես, ամէն ինչ կարգին կը լինի:

-Հեշտ մարտ կակնկալէ՞ք, թե լու՞րջ տրամադրուած էք:

-Շատ լուրջ եմ տրամադրուած, քանի որ հեշտ մարտեր չեն լինում: Մէկ հարուածը կարող է ամէն ինչ որոշել:

Միջին քաշային կարգին կրցաք միաւորել ախոյանական գօտիները: Կարծես` բոլորը կը հրաժարէին Ձեզի հետ ռինկի մէջ հանդիպելէն, նոյնիսկ Շտուրմը: Նոր քաշային կարգին կուզէ՞ք միաւորել գօտիները, եւ գործող ախոյեաններէն ո՞րուն հետ կուզէք հանդիպիլ:

-Միշտ պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել: Այդ հարցերով զբաղւում է իմ մենեջերը, այդ հարցը կարող էք նրան ուղղել, ես միշտ պատրաստ եմ:

Անդրադառնանք Ձեր անցեալին: Դուք զբաղած էք հեծանիկի մարզաձեւով եւ յաջողութիւններ ունեցած էք` Հայաստանի ախոյեան դարձած էք: Ինչու՞ որոշեցիք բռնցքամարտիկ դառնալ: կը սիրէ՞ք կռուիլ, թէ՞

-Ոչ, ես ֆիզակապես այդքան ուժեղ չէի, թէեւ ոտքերս ուժեղ էին: Ես դիտում էի Մայք Թայսոնի մարտերը: Ցանկանում էի աւելի ուժեղ դառնալ, որ դպրոցում ամէն ինչ կարգին լինէր: Երեխաները նոյնպէս կռւում էին (ժպտում է): Սկսեցի շաբաթը երկու անգամ բռնցքամարտի պարապմունքների գնալ: 2 անգամը դարձաւ 3, յետոյ 4, յետոյ 5, 6, 7, ապա` օրը 2 անգամ: Արդիւնքում դարձայ Գերմանիայի չեմպիոն, որից յետոյ Հայաստանի չեմպիոն, 2003 թուականին որպէս պրոֆէսինալ բռնցքամարտիկ դարձայ Գերմանիայի չեմպիոն, իսկ 2005-ին արդէն նուաճեցի աշխարհի չեմպիոնի գօտին:

Ձեր բոլոր մրցակիցները կը յիշէ՞ք:

-Այո, ի հարկէ:

Ձեր ամենաբարդ մրցակիցը ո՞վ եղած է:

-Բոլոր մարտերն էլ բարդ են եղել:

-12-13 անգամ պաշտպանած էք ախոյանական գօտիները, ամենածանր մրցակիցը ո՞վ էր:

-Շատ ծանր էր, երբ ծնօտս կոտրուեց, Միրանդայի հետ, շատ են եղել ծանր մարտեր, ընդամէնի մի քանի անգամ է եղել, որ այդքան էլ բարդ մրցակիցնէր չեն եղել:

Բռնցքամարտիկները սովորաբար երկու խումբի կը բաժնուին` անոնք, ովքեր սկսած են զբաղիլ այս մարզաձեւով, քանի որ շատ կը սիրեն կռուիլ, եւ անոնք, որոն կը ցանկան իրենք զիրենք պաշտպանել: Ձեզ ո՞ր կարգին կարելի է դասել:

-2-րդին: Ես չեմ սիրում կռուել, չեմ յիշում` վերջին անգամ երբ եմ կռուել: Այդուհանդերձ, հարկաւոր է միշտ պատրաստ լինել. մարդը երբեք չգիտի` ինչ է իրեն սպասւում:

Ֆրանսացիի հետ յառաջիկայ մենամարտին յատուկ կը պատրաստուի՞ք, թէ սովորականի՞ նման:

-Բոլոր մարտերին էլ յատուկ եմ պատրաստւում: Ուսումնասիրում ենք մրցակցին եւ պատրաստւում եմ այնպէս, որ մրցակիցս չկարողանայ ցուցադրել ուժեղ կողմերը:

Սբարինկ մրցակից ունի՞ք արդէն:

-Ոչ, դեռ վաղ է: 3 շաբաթից նոր կը լինի:

Արթուր, ո՞րն է Ձեր նպատակը այս քաշային կարգին:

-Առաջին հերթին չեմպիոնական գօտիս պաշտպանելը, իսկ եթէ ամէն ինչ լաւ լինի` սուպերչեմպիոնութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here