Հայաստան Միացած է Google-ի «Սկսիր Գործել՚ Շարժման

0
24

Հայաստանի Google Developer Group-ը միացած է  Google- կազմակերպած «սկսիր գործել՚  շարժման, որ նուիրուած է ազատ համացանցի պաշտպանութեան: Այս մասին կը յայտնէ Armenpress-ը:

Հայաստանի Google Developer Group-ի համակարգող Վարդան Գրիգորեան աղբիւրին տեղեկացուցած է, որ հայաստանեան խումբը միացած է միւս Google Developer Group-ներուն եւ ուղարկած է ազատ համացանց ունենալու մասին հայալեզու հոլովակ, որ առայժ չէ հրապարակուած:

«Մօտ երկու ամիս առաջ մենք ուղարկեցինք հայալեզու հոլովակը, որը վկայում է, որ Հայաստանը նոյնպէս “Take action” («սկսիր գործել՚) ակցիայի գաղափարակիցն է: Այս ակցիայի հոլովակում իւրաքանչիւր ոք իր լեզուով ասում է, որ պէտք է աշխարհում լինի ազատ համացանց: Այդ հոլովակը դեռ ամբողջական չէ եւ այնտեղ չկան շատ երկրների «խօսքը՚, այդ թւում` Հայաստանի հոլովակը՚,-ներկայացուցած է Վարդան Գրիգորեան եւ աւելցուցած, որ տեսահոլովակի հիմնական իմաստը այն է, որ իւրաքանչիւրը իր լեզուով միանայ կոչին:

«կարծում եմ, որ համացանցն առանց սահմանների պէտք է հասանելի լինի ամբողջ աշխարհին: Իսկ այն, որ դեկտեմբերին կայանալիք միջոցառումների ժամանակ քննարկումներ են լինելու ինտերնետում գրաքննութիւն մտցնելու մասին, չնայած որ երեւոյթը ամէն դէպքում սահմանափակում է խօսքի ազատութիւնը, այնուամենայնիւ, որոշակիօրէն կը հղկի տեղադրուող նիւթերի բովանդակութիւնը ՚,-նշած է Հայաստանի Google Developer Group-ի համակարգողը:

Google ընկերութիւնը համացանցի մէջ գրաքննութեան դէմ ուղղուած ստորագրահաւաք սկսած է: “Take action” խորագիրով ելեկտրօնային հանրագիրը ցանցի մէջ զետեղած է Նոյեմբեր 20-ին

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here