ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կհամագործակցեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀմարդու իրավունքների պաշտպան ԱրմանԹաթոյանն ընդունել է ՀՀում ԱՄՆարտակարգ և լիազոր դեսպան ՌիչարդՄիլսին և ԱՄՆ միջազգային զարգացմանգործակալության հայաստանյանառաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Բացի այդ՝ Թաթոյանը հյուրերին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»,- հանդիպման ընթացքում ասել է Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button