Վենետիկի հանձնաժողովի զեկույցը Թուրքիայի համար արժեք չունի. Բոզդաղ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Բողդաղի խոսքով` պատրաստված «անարդար և ոչ օբյեկտիվ» զեկույցում ներառված են սխալ տվյալներ: «Վենետիկի հանձնաժողովը ընդունած զեկույցով Թուրքիայում կայանալիք հանրաքվեում բռնել է «ոչ»-ի կողմը: Ամբողջությամբ քաղաքական և սուբյեկտիվ այս զեկույցը Թուրքիայի տեսանկյունից հարգանք և արժեք չունի»,- հայտարարել է նախարարը:

Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցը: Դրանում նշվում է, որ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կգնա դեպի ավտորիտար նախագահական համակարգ»:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցները և դրանց բովանդակությունը եվրոպականչափանիշներով չեն պատրաստվել: Ընդունման պարագայում «կա վտանգ, որ առաջարկվող համակարգը կվերածվի ավտորիտար և անհատի ռեժիմի»: Բացի այդ, ընդգծվել է, որ< /i> Թուրքիայում պահպանվող արտակարգ դրությունը սահմանադրական հանրաքվեի համար ժողովրդավարական մթնոլորտ չի ստեղծում: «Կամհանրաքվեն պետք է հետաձգվի մինչև արտակարգ դրության վերացումը, կամ էլ ազատությունների շուրջ սահմանափակումները պետք է վերացվեն», – առաջարկել ենՎենետիկի հանձնաժողովի < i>անդամները: Նշվել է, որ նախատեսվող փոփոխություններից շատերը հակասում են եվրոպական օրենքներին:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button