Ավստրիան ևս կարգելի թուրք գործիչների ելույթներն իր տարածքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ իրականացնել իրենց երկրի տարածքում, ապա իրենք ջանքեր կգործադրեն դա կանխելու ուղղությամբ: «Հասարակության անվտանգության համար կաշխատեմ կանխել նման նախաձեռնությունը»,- հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ նման որոշումներ էին ընդունել Գերմանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button