Դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում ԱԻՆ-ում. Առափի համայնքը կունենա ջրահեռացման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 14-ին Շիրակի մարզի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Գրաս Ռուդ» ծրագրի շրջանակում ստորագրեցին Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման դրամաշնորհային պայմանագիրը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արÕ �ակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից Շիրակի մարզի ակտիվ սողանքային գոտում գտնվող Առափի համայնքին տրամադրվում է դրամաշնորհ գյուղում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով: Համակարգը թույլ կտա հեռացնել գրունտային ջրերը՝ չեզոքացնելով սողանքի առաջացման վտանգը: Նախկինում ՀՀ ԱԻՆ-ի կողմից գյուղում իրականացվել են սողանքների կայունացման աշխատանքներ:

Նշենք, որ «Գրաս Ռուդ» ծրագրին զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճկենրի նախարարությունն ու Ճապոնիայի կառավարությունն իրականցրել են «Սողանքային աղետի կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է  հանրապետության տարածքում առկա սողանքային ակտիվ գոտիների ուսումնասիրություն և գույքագրում:   

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button