Հայաստանը մտադիր է Թուրքմենստանի հետ քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 14-ին մեկնարկեց հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը՝ երկու երկրների համանախագահների՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովի նախագահությամբ։  Երկօրյա նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրնÕ �րի նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացելով նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը. «Հայթուրքմենական միջկառավարական տնտեսական  համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի  ցանկությունը՝ հետագայում  ևս խորացնել հարաբերությունները մեր < b> պետությունների միջև: Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել  համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով  օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Անդրադարձ կկատարվի նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացմանը, կներկայացվի կատարված աշխատանքների ընթացքը։

Ավարտին կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը:

Կարդացէք նաև

Ստեֆան դե Միստուրան ցնցված Է Հալեպում ապստամբների գործողություններից
Սփյուռքում անցած տարվա ընթացքում կազմակերպված ծրագրերի գերակշիռ մասը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյ...
Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ
Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հա...
Սոմելյե Մեյր-Լիբմանը ներկայացրել է հայկական գինիները բացահայտելու համար 5 պատճառ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button