«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզչությունը շարունակել է Վայոց Ձորի մարզում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Վայոց Ձորի մարզ: Եղեգնաձոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն առաջիկա 5 տարվա համար: «Մենք մեր ծրագիրն անվանել ենք «365 օր»` ամենօրյÕ ¡ փոփոխությունների ծրագիր: Չկա այլ քաղաքական ուժ, որ նման ծրագիր ներկայացրած լինի: Մեզ համար քաղաքացուն ու մեր ազգին ծառայելը լինելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Օսկանյանը:

Նա ընդգծեց, որ ընտրություններում հաջողություն արձանագրելու դեպքում իրենք առաջարկում են աշխատավարձերի բարձրացում և այդ գործընթացը սկսելու են բանակից: «Փոքր, միջին բիզնեսին, որոնք տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեն, ազատելու ենք հարկերից: Ծնելիությունը խրախուսելու համար առաջարկում ենք առաջին երեխայի համար վճարել 100 հազար դրամ, երկրորդ երեխայի համար` 500 հազար դրամ, երրորդի համար` 1 միլիոն, իսկ չորրորդի համար` 2 միլիոն դրամ»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Դաշինքը խոստանում է իրականացնել գյուղատնտեսական լուրջ ծրագրեր: Վարդան Օսկանյանը նկատեց, որ ներկա պահին ՀՀ-ում գյուղացիները շատ ծանր վարկերի տակ են ու չեն կարողանում մարել դրանք: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խոստանում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը` բանկերի հետ ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև նվազեցնել վարկերի տոկոսադրույքները:

Օսկանյանը վստահեցնում է, որ ընտրություններում հաջողություն արձանագրելու դեպքում կարող են առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Մենք այդ ճանապարհն անցել ենք` Սեյրան Օհանյանը բանակի մասով, ես ու Րաֆֆին` դիվանագիտական մասով: Մենք կարող ենք հասնել Արցախի միջազգային ճանաչմանը: Դա հնարավոր է անել, ինչի համար հարկավոր է ունենալ հզոր բանակ ու զարգացած տնտեսություն»,- եզրափակեց Օսկանյանը` հայցելով հրապարակում հավաքվածների քվեն իրենց դաշինքի համար:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button