Բաքվի երկերեսանիությունն անսահման է. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Բաքվի կողմից երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու փաստը: Առաջադրվել է մի մարդ, ով կոչ է անում  ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բալայանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Բաքվի երկերեսանիությունն անսահման է. դեսպանը, ով կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»,- նշել է նա:

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղին: 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>