Պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի. ՀՀ Նախագահ

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգայի հարաբերությունների ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:

«Միաժամանակ մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,– շեշտեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` անվտանգության հարցերը շարունակում են խիստ ակտուալ մնալ Հայաստանի համար:

«Մինչև 2016թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»,– ընդգծեց Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանի ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղի հարցով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում հստակ ընդգծվեց 1994-1995 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը:

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի և ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման շուրջ: Սակայն Ադրբեջանը, ինչպես և նախկինում, խուսափում է այս պայմանավորվածությունների կատարումից»,- ընդգծեց երկրի ղեկավարը:
http://armenpress.am/arm/news/882503/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL