ՀՀ վարչապետը երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ գործոն է համարում բիզնեսին չխանգարելը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը գործարար աշխարհն է: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում  Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բոլոր զարգացած երկրներում տնտեսություն զարգացնելու և առաջ մղելու համար առաջին գործառույթը կայանում է նրանում, որ պետությունը բիզնեսին չպետք է խանգարի: Ընդհանրապես, պետական կառավարման համ ակարգում, եթե կառավարիչներն աշխատեն այդ սկզբունքով, որ բիզնեսին պետք չէ խանգարել, շատ խնդիրներ կլուծվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ քայլերին` ՀՀ վարչապետն առաջին հերթին կարևորեց օրենսդրական դաշտի բարելավումը: «Պետական խոչընդոտները պետք է հասցվեն նվազագույնի, դատարանները պետք է աշխատեն, լիցենզիաների քանակը պետք է մինիմումի հասցվի, պետական ծառայողի հետ շփումները նույնպես հարկավոր է հասցնել նվազագույնի: Որովհետև, եթե ներդրողը չի կարողանում ներդրում կատարել, քանի դեռ չի հանդիպել բոլոր պաշտոնյաներին, դա արդեն խնդիր է դառնում»,– մանրամասնեց  վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ խոսակցություններին, թե Հայաստանում լրացուցիչ եկամուտներ ստանալ հնարավոր չէ: Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն հայտարարել է երկրում 3.2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ իրականացնելու մասին: «Մենք ակնկալում ենք, որ արդեն այս տարի մենք կկարողանանք 830-840 միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել: Ամեն ինչ հստակ ֆիքսված է մեր ծրագրերում` ֆինանսական աղբյուրները, նախագծերը, ներդրում կատարողները: Մենք լրացուցիչ քննարկում ենք նաև Գյումրիի ներդրումային ծրագիրը»,- ասաց վարչապետ Կարապետյանը:
http://armenpress.am/arm/news/882531/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>