Վահե Էնֆիաջյանը բավարար արդյունավետ է գնահատում «Ծառուկյան դաշինքի» քարոզարշավի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան դաշինքն» ակտիվորեն սկսել է քարոզարշավը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինքի» թիվ 4-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով` իրենց դաշինքը կարևորել է ս ահմանամերձ համայնքների բնակիչներին և ուշադրության տակ պահելով նրանց` քարոզարշավը սկսել են հենց այնտեղից:

«Մենք սկսեցինք հենց սահմանից, քանի որ մեր երկիրը սկսվում է այնտեղից: Կարևորում ենք, որ յուրաքանչյուր քաղաքում և համայնքում մեր ներկայացուցիչները տարածքային ընտրական ցուցակներում բոլոր տեղերում ներգրավված լինեն և ներկայացնեն այն հիմնական ծրագրերը, որոնք առաջարկում է «Ծառուկյան դաշինքը»: Ցավոք, այս ժամանակահատվածը բավարար չէ, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ ներկա գտնվի բոլոր համայնքներում»,- ասաց Էնֆիաջյանը` վստահեցնելով, որ բոլոր խոշոր համայնքներում իրենք կարողանալու են հանդիպումներ կազմակերպել Գագիկ Ծառուկյ անի հետ:

Նրա տեղեկացմամբ` «Ծառուկյան դաշինքի» ծրագրային դրույթները և մոտեցումները ներկայացվում են երկու ձևով` ամփոփ և ընդլայնված: Էնֆիաջյանը նշեց, որ ներկայացնում են դաշինքի կողմից առաջարկվող 15 ծրագրային դրույթները: Նրա վստահեցմամբ` դրանք իրատեսական դրույթներ են, որը ժողովրդի կողմից սպասելիքների հույս է առաջացնում:

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ բավականին արդյունավետ է գնահատում  «Ծառուկյան դաշինքի» նախընտրական քարոզարշավի ընթացքը, քանի որ կարողացել են լայնորեն խոսել և ներկայացնել իրենց ծրագիրը ժողովրդին: 
http://armenpress.am/arm/news/882591/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL