ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 15-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի  ուղղությամբ՝  Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա),  ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
http://armenpress.am/arm/news/882610/

Կարդացէք նաև

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր շարժման առաջնորդին
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն առաջին նիստն Է անցկացրել նախագահի պաշտոնազրկման շուրջ
Նախագահ Սարգսյանը Հռոմի պապի ուխտագնացությունը Հայաստան համարում է զբոսաշրջության զարգացման դրական ա...
Պան Գի Մունն իր հրաժեշտի խոսքում հորդորել Է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»
Շարմազանովը շատ հավանական է համարում առաջիկայում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>