Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Անհայտ զինվորի հուշարձանին

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հնչեց ՀՀ պետական օրհներգը և անցավ պատվո պահակախումբը:

Կրեմլում նախատեսված է ՀՀ Նախագահի հանդիպումը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
http://armenpress.am/arm/news/882611/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL