Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում   Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:

 Պատրիարքարանում տեղապահի  ընտրության նպատակով 2017-ի մարտի 15-ին հրավիրված հոգևորականների ժողովը մեկնարկել է ժամը 15:00-ին, իսկ գրությունը նահանգապետարանից պատրիարքարան է ուղարկվել ժամը 13:47:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրությունը հրապարակել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է տեղապահի ընտրություններում:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: 
http://armenpress.am/arm/news/882731/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button