Ստամբուլի նահանգապետարանը անօրինաբար է միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը   միջամտելու փորձին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբու Ասլանգիլը  «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է, որ նահանգապետարանի կողմից պատրիարքարան ուղարկված գրությունը անօրինական է:

« Այդ գրությունը սկզբից մինչև վերջ անօրինական է, նահանգապետարանը չունի այդպիսի իրավասություն: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին»,- ասել է Սեբու Ասկանգիլը:
http://armenpress.am/arm/news/882736/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>