Կայացավ Զարուհի Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանի» քաղաքական պլատֆորմի անդրանիկ համագումարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական պլատֆորմ է ստեղծել, որի անդրանիկ համագումարը հրավիրել էր մարտի 15-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր քաղաքական պլատֆորմի անվանումն է «Երկիր ծիրանի»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` այս քաղաքական պլատֆորմը պետք է հիմք ստեղծի, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են արտասահմանում, մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին:

«Ընտրեցինք «Երկիր Ծիրանի» անվանումը, քանի որ մենք խնդիր ունեինք համախմբելու ողջ հայությանը: Մեր երկրի անվանումը Ծիրանի է: Ծիրանի տված պտուղը նույնպես կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Այն միակ միրգն է, որը բաժանվում է երկու հավասար մասի: Եթե հավասարապես բաժանվում է երկու մասի, ապա այն նաև արդարության նշան է»,-ասաց նա:
http://armenpress.am/arm/news/882711/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL