Իրանի հետ ունենք համագործակցության հավակնոտ ծրագիր. Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև երկաթուղու կառուցման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխադրողների համար տարբերություն չկա` փոխադրումները կիրականացվեն երկթագծով, թե ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է: Էրեբունի վարչական շրջանում պատասխանելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի մասին հարցին` այդ մասին նշեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ երկաթգիծ, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ փոխադրողի համար էաÕ �ան տարբերություն չկա՝ փոխադրումները կիրականացվեն երկաթգծո՞վ, թե՞ ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է, հուսալի ճանապարհը, որի դեպքում փոխադրումը կլինի ավելի էժան: Եթե մենք ունենանք որակյալ ավտոճանապարհ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ապա Իրանից բեռնափոխադրումները կիրականացվեն այդ ճանապարհով, և չի լինի որևէ խնդիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը` որպես օրինակ բերելով ԱՄՆ-ը, որտեղ բեռնափոխադրումներն իրականացվում են առավելապես ավտոճանապարհներով:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին` Կարեն Կարապետյանը նշեց, որ հարևան երկրի հետ դրվել է համագործակցության հավակնոտ ծրագիր, որի շրջանակում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
http://armenpress.am/arm/news/882728/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>