Նախագահ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում Պուտինի հետ հանդիպումը

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառուցողական և բավական հագեցած է գնահատում ՌԴ իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ բանակցություններն, ինչպես միշտ, անցել են լիակատար փոխըմբռնման պայմաններում, որը բնորոշ է երկու պետությունների հարաբերությունների դաշնակցային էությանը: Այս մասին Նախագահ Սարգսյանը հայտարարեց Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

«Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է վերլուծելու և քննարկելու համատեղ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու մեր պետությունների համագործակցության նոր ուղղություններ: Մեր հարաբերությունների համար այս տարին հոբելյանական է. նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել նոր դինամիկա, առավել խորը բնույթ»,-ասաց Սարգսյանը:

Նախագահները հաստատել են, որ ռազմավարական հարաբերությունների խորացման գործում համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից: Կողմերը պատրաստականություն են հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել անվտանգության, ռազմատեխնիկական, արտաքին քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում՝ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի, նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ոգուն և սկզբունքներÕ �ն համապատասխան:

ՀՀ Նախագահն ընդգծել է Միացյալ զորամիավորման ստեղծման միջպետական համաձայնագրի ստորագրման և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Այդ փաստաթղթերն, ըստ նրա, կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ մեկնարկել է մարտի 14-ին: Մարտի 15-ի առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Կեսօրին Նախագահ Սարգսյանը մեկնել է Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում է ունեցել գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մամ ուլի առջև հանդես եկել հայտարարություններով: 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button