Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանին Սիրիային տրամադրած հումանիտար օգնության համար

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահը խոսեց Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշեց ՌԴ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելիս տրանսպորտային փոխադրման հետ կապված համագործակցության համար:

Նախագահներն ընդգծեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային հարցերով:

«Մեր երկրները ձգտում են կոորդինացնել գործողությունները ՄԱԿ-ի շրջանակում, մենք հաջողությամբ գործակցում ենք ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցում, զարգացնում ենք կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում»,- ասաց Պուտինը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել էավելի քան 46 մլն դրամ:  

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, ապա 5-ինԵրևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրամակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

2017 թվականի փետրվարի 14-ին Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Սիրիա:

Կարդացէք նաև

Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է. Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ նիստին
ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում
Դինքի ընկերները հերթական դատական նիստից առաջ արդար դատավարության հույս են հայտնել
Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան
Աղվան Վարդանյանը առողջապահության ոլորտում ակնկալում է քաղաքացու շահերից բխող բարեփոխումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button