Ռուսաստանը մտադիր է Հայաստանի օգնությամբ էլեկտրաէներգիա արտահանել Իրան

0
23

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

«Հայաստանը ծրագրում է հաջորդ տարի կառուցել բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ, ինչը թույլ կտա ՌԴ-ին փոխանակման գործարքներով էլեկտրաէներգիա արտահանել իրանական շուկա»,- ասել է Միլլերը: Նա նաև ընդգծել է, որ ներկա դրությամբ ավարտվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացումը:   

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here