Միասին պետք է կառուցենք մեր պետությունը և իրականացնենք փոփոխություններ. Տարոն Մարգարյանն՝ էրեբունցիներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ ծրագրում խոստումներ չկան, կան իրատեսական ծրագրեր: Ներառված են այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ի պրոֆեսիոնալ թիմի համար տեսանելի են և որոնք կարող են լուծվել: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Դրանք այն խնդիրներն են, որոնք բարձրացվել են քաղաքացիների կողմից, երկրի անվտանգության, առաջընթացÕ « և ապահով երկիր ունենալու հետ կապված: Մենք ոչ թե խոստումներով, այլ աշխատանքով ենք առաջնորդվում: Հպարտ եմ, որ ծնվել եմ էրեբունիում, և տեսնում եմ, որ այս վարչական շրջանը համաչափ զարգանում է: Մենք չենք բավարարվում և դեռևս ունենք անելիքներ: Համաչափ զարգացման սկզբունքը վարչական շրջանների և մարզերի շրջանում մեծապես կարևորում ենք, մարզի, Երևանի ծայրամասում բնակվող քաղաքացիները չպետք է զգան, որ ապրում են ծայրամասում, նրանց համար պետք է ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:  

Նրա խոսքով՝ հստակ ծրագիր է մշակվել նաև զբոսաշրջության ոլորտի համար: «Տուրիզմը Հայաստանում սկսվելու է Երևանից և ավարտվելու մարզերում, գյուղերում, սահմանամերձ գոտիներում: Հստակ ծրագրեր ունենք էրեբունի թանգարանի համար, որը կլինի Երևանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Կոչ եմ անում էրեբունցիներին վստահել այն թիմին, որը տասնյակ տարիներ շփվելով քաղաքացիների հետ, իմանալով նրանց դարդ ու ցավը, իրականացնում է հստակ ծրագրեր: Մենք միասին պետք է կառուցենք մեր պետությունը և միասին կատարենք փոփոխություններ, երկիրը դարձնենք առավել անվտանգ», – ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները ցույց են տալիս լուսավոր ճանապարհ և դրանցով կարող ենք հասնել մեր երազած պետությանը: «Կոչ եմ անում ապրիլի 2-ին վստահել այն ուժին, որը պատրաստ է պատասխանատվություն կրել, երևանցու, հայ ժողովրդի դարդ ու ցավով ապրել: Ակտիվ մասնակցություն ունեցեք քաղաքական գործընթացին, որպեսզի կարողանանք բոլոր ցանկություններն իրականացնել»,- եզրափակեց Տարոն Մարգարյանը:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>