Այսօր պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպես ենք ապրելու. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրում ենք հետաքրքիր ժամանակահատվածում, կրկին կանգնած ենք ընտրության առաջ և այսօր պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպես ենք ապրելու: Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք դարեր ի վեր երազել ենք անկախության մասին, անցել ենք ֆանÕ �աստիկ ճանապարհ և երազել ունենալ անկախ պետություն, որտեղ կարող ենք արժանապատիվ երկիր կառուցել: 25 տարի է անկախ պետություն ենք ստեղծել, բայց բոլոր խնդիրները, որ երազել ենք, լուծե՞լ ենք. ոչ: Այսօր հերթական անգամ կանգնած ենք ընտրության առջև և պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպիսին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը` հավելելով, որ իրենց թիմը հստակ գիտի ինչպես անել և ում միջոցով: 

Անդրադառնալով մայրենի լեզվի պահպանության և Երևանում գովազդային վահանակների վրա օտարալեզու բառերի առկայության մասին հարցին՝ վարչապետը նշեց, որ իրականում մեր հայ լինելը պահպանել ենք երեք սկզբունքների հիման վրա՝ ընտանիք, հավատք և լեզու: «Կարևոր է, որ լեզուն պահպանենք: Սփյուռքահայության շրջանում, երբ տեսնում ենք, որ լեզուն կորցնում են, անհանգստանում ենք: Այդ իսկ պատճառով միանշանակ դրան մեծ ուշադրություն ենք դարձնելու»,-ասաց նա:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ ՀՀԿ ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ ցանկանում են ունենալ ժամանակակից պետություն, աշխարհի համար ճանաչելի, ընկալելի, բայց ոչ ի հաշիվ ավանդույթների: «Լեզվի նկատմամբ մեր ուշադրությունը պետք է լինի մաքսիմալ, միաժամանակ, մեր քաղաքը պետք է լինի մատչելի զբոսաշրջիկների համար»,- ասաց Կարեն Կարապետյանը: 
http://armenpress.am/arm/news/882723/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL