ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը դատապարտում է Ջրառատում տեղի ունեցած բախումները: Նրա խոսքով, նման մարդիկ պետք է պարտադիր օրենքի առաջ պատասխան տան: «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,–«
Դիտարկմանը, որ որոշ ընտրական տարածքներում նույն կուսակցության թեկնածուներն են իրար դեմ պայքարում, երբեմն անցնելով օրինականության սահմանները, Արմեն Ամիրյանն ասաց. «Դա փաստում է, որ մեր հասարակության մեջ մշակութային պակաս կա, մենք պետք է լրացնենք այդ պակասը»: ՀՀԿ-ի շանսերն առաջիկա ընտրություններում նա գնահատում է բարձր, իսկ իրենց ծրագրերը՝ շատ իրատեսական:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որին հաջորդել էին կրակոցներ ու դանակահարություն:
http://armenpress.am/arm/news/