Վարչապետը ցավում է Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ է ցավում ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այդ մասին Կարեն Կարապետյանն ասաց Արաբկիրում լրագրողների հետ զրույցում:  

Հարցին՝ արդյո՞ք բացթողումներ կան արդարադատության համակարգում, վարչապետն ասաց, որ դրանք բազմաթիվ ենք, հենց դրա համար էլ ցանկանում են շտկել դրանք:

Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07:00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ 2016 թվականի հուլիսի 31-ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի (հայտնի է «Հաց բերողը» մականվամբ) մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:
http://armenpress.am/arm/news/882902/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL