ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 16-ին ընդունել է գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին, ով Գերմանիայի Ռուրի ավազանում զբաղվում է ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառուցապատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հայաստան է եկել բարեգործական նպատակներով, իր «Ալբերտ Սևինց» հիմնադրամի միջոցով այստեղ նույնպես իրականացնում է կառուցապատման աշխատանքներ:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նա նշեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գումարվել է ճարտարապետների համահայկական 3 համաժողով, ստեղծվել է Ճարտարապետների համահայկական ասոցիացիա, որը իրար է կապել տարբեր երկրների հայ ճարտարապետներին: Նախարարն առաջարկեց ճարտարապետների ընկերակցություն ստեղծել նաև Գերմանիյում, կապվել համահայկական ցանցի հետ: «Շատ լավ կլիներ, որ դուք ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները փոխանցեիք հայաստանցի ձեր գործընկերներին: Ձեր առաջարկները, խորհուրդները կարևոր են մեզ համար», – հավելեց նախարարը:

Ալբերտ Սևինցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց նախարարության գործունեությամբ, կառուցվածքով, առաջիկա ծրագրերով: Ոգևորությամբ տեղեկացավ «Դու ինչ ես արել Արցախի համար» շարժման մասին, պատրաստակամություն հայտնեց միանալ շարժմանը: Նա նշեց, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, ով տեսնում է, ոգևորության զգացում է ունենում: Եվ վերջում անդրադառնալով նախարարության գործունեությանը՝ պարոն Սևինցը հավելեց. «Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել : Մեր հայրենակիցները Ձեզ հավատում են»:
http://armenpress.am/arm/news/882878/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>