Կալիֆորնիայի հայ համայնքը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքն ապրիլի 23-ին կհավաքվի Մոնթեբելոյում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վկայակոչելով Asbarez-ը, միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 23-ին, քանի որ ապրիլի 24-ին նախատեսվել է անցկացնել Արդարության երթ: Ցուցարարները կանցնեն Լոս Անջելեսի փողոցներով՝ դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Միջոցառումը կազմակերպում է Լոս Անջելեսի միավորված հայկական խորհուրդը: 
http://armenpress.am/arm/news/882888/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button