ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը չի խոչընդոտում այլ երկրների հետ առևտրին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի սահմանափակում առևտուրն այլ երկրների հետ: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակչության հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Շատերն այսօր պնդում են, որ մենք տուժել ենք, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշում ենք կայացրել, շատերն էլ ասում են, թե մենք սկսել ենք ավելի քիչ ուշադրություն դարձնել Եվրոպային, սակայն դա այդպես չէ: Եվրասիական տնտեսական միությունը 5 երկրների ակումբ է, որն ունի 180 միլիոնանոց մեծ շուկա: Կշահենք մենք այս ամենից, թե ոչ, կախված է մեզանից, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր տնտեսության պոտենցիալը հիմնված է այն երկրների շուկաների վրա, որոնց հետ  կողք-կողքի մենք դարերով ապրել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ն չի սահմանափակում այլ երկրների հետ Հայաստանի առևտրային կապերը. չկա հայկական որևէ արտադրանք, որը մրցունակ է Եվրոպայում, և Հայաստանը չի կարողանում այդ արտադրանքը Եվրոպա արտահանել ԵԱՏՄ-ի պատճառով:

Վարչապետը նաև հավելեց, որ ինքն իր վրացի գործընկերոջն առաջարկել է Հայաստանը հարթակ դարձնել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկա մուտք գործելու համար: «Նաև Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին առաջարկել եմ Հայաստանը հարթակ դարձնել իրանական շուկա մուտք գործելու համար»,- եզրափակեց վարչապետը:
http://armenpress.am/arm/news/882908/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>