Մեզ հավատում ու վստահում են արդեն 97 տարի. ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչի ընկերությունը մարտի 19-ին կտոնի հիմնադրման 97-ամյակը: Մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կառույց հանդիսանալով՝ ՀԿԽԸ-ն 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով իրականացնում է իր առաքելությունը: Մարդկային տառապանքները թեթեւացնելու մեկ նպատակի շուրջ համախմբելով մարդասիրության ուժը`  ընկերությունը մարդկանց սատար է կանգնում բարդ իրավիճակներում, որոնք կարող են խոցելիո ւթյան պատճառ դառնալ: Հայկական կարմիր խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»ը զրուցել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ:

-Արդեն գրեթե մեկ դար Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Մարտի 19-ը Հայկական կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է: Ի՞նչ ծրագրեր ունեք օրվա հետ կապված: Աջակցության ի՞նչ նոր ուղղություններ կկիրառեք մոտ ապագայում:

-Հայկական կարմիր խաչի ընկերությունն արդեն 97 տարի է, ինչ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականին, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետեւանքով տուժածներին: Առաջին ինքնաթիռները, որոնք օգնություն ցուցաբերեցին մեր ազգաբնակչությանը, Միջազգային կարմիր խաչի ընտանիքի ինքնաթիռներն էին: Այնուհետև, Ազգային ընկերության գործունեությունը տարեցտարի սոցիալական աջակցությունից վերաճեց զարգացման ծրագրերի: Մարտահրավերներին արձագանքելու համար հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, եւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք հետեւյալ ռազմավարական ուղղություններով` աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, «Որոնում» ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ-առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում:

Մեր գործունեության հիմքում ընկած է կամավորությունը, եւ մենք առաջնորդվում ենք շարժման  յոթ սկզբունքներով: Հայկական կարմիր խաչի ընկերությունը որպես կամավորական կազմակերպություն օգտագործում է կամավորության ողջ ներուժը, իսկ մեր կամավորները Հանրապետության ամենակարող ուժերից են:

Ի˚նչ խնդիրներ կան ծառացած Հայկական կարմիր խաչի ընկերության առջեւ:

– Ամբողջ աշխարհում մարտահրավերներն այնքան շատ են, աշխարհում այնքան կարեւոր խնդիրներ են ի հայտ գալիս, որ դրանք լուծելու համար միջազգային ռեսուրսները գնալով նվազում են: Հետևաբար, տեղական ռեսուրսների մոբիլիզացումն այսօր երկրի ներսում շատ կարեւոր է: Մենք այն կառույցն ենք, որը պարտավոր է նպաստել ազգաբնակչության խոցելիության նվազմանը: Մեր միջոցներն անսահմանափակ չեն, և մենք, բնականաբար,  հստակ չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի աջակից լինենք առավել խոցելի խմբերին:

-Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին, տարհանված բնակիչներին: Հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում հակամարտող կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման ուղղությամբ:

-Ապրիլյան դեպքերից հետո մենք փորձեցինք առավել որոշակիացնել մեր շարժման դերն ու կարողությունը: Մենք իրավիճակի և կարիքների գնահատում ենք անցկացրել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ գործընկերությամբ՝ օգտագործելով մեր կառույցը, որի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրվել է գումարային աջակցություն տեղահանված ընտանիքներին: Ինչպես նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվել հիվանդանոցներում գտնվող զինվորների ընտանիքներին: Մենք մեր գործունեությամբ նպաստում ենք համայնքների դիմակայության ուժեղացմանը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի արձագանքելու այս կամ ա յն մարտահրավերին:

Դուք նաեւ մեծ աջակցություն եք ցուցաբերում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ի՞նչ նոր նախաձեռնություններ եք հանդես բերել սիրիահայերի հետ կապված:

-Մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր 2012 թվականի ապրիլին սիրիահայերի ներհոսքը Հայաստան: Առաջին իսկ օրվանից մենք արձագանքեցինք սիրիահայերի խնդիրներին, փորձեցինք ինտեգրել նրանց մեր արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացնում ենք Հայաստանում Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ: Այսօրվա դրությամբ սիրիահայերին տարբեր ծրագրերի միջոցով աջակցել ենք 2.5-3 միլիոն դոլարի սահմաններում տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիթորինգ,սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղոր դում, տնտեսական ինտեգրում և այլն:

Այսօր նպատակ ունենք Ավստրիական կարմիր խաչի հետ սկսելու մի նոր նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Մեզ համար նպատակային է մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպն ապահովելը:

Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք  սոցիալ-առողջապահական խնդիրներ: Ի˚նչ նոր ծրագրեր եք կիրառում այս ուղղությամբ:

-Այս պահին սոցիալ-առողջապահական ոլորտում շատ մեծ նախագիծ ենք իրականացնում: Բացել ենք երկու կենտրոն Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ծառայելու են տարեցների տնային խնամքին: Սա Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որովհետեւ խոսքը սոցիալ-առողջապահական պրոֆեսիոնալ խնամքի մասին է: Սա պիլոտային նախաձեռնություն է, և հաջողության դեպքում մենք նախատեսում ենք ընդլայնել գործունեության շրջանակները՝ տարածելով այն այլ համայնքներում և մարզերում նույնպես:

Ազգային ընկերությունը առողջապահական ոլորտում աշխատում է մի շարք այլ ուղղություններում, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վնասի նվազեցումը, առողջ ապրելակերպը:

Պարբերաբար իրականացվում են նաև կանխարգելմանը նպաստող իրազեկման միջոցառումներ, քանի որ պաշտպանված լինելու համար կարևոր է իրազեկ ու նախապատրաստված լինելը:

Ի˚նչ վիճակագրություն ունեք Հայաստանում ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ:

-2012-2015 թվականներին Հայկական կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ իրականացնում է «Ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրում Հայաստանում» ծրագիրը:  Նախաձեռնության նպատակն է IMSMA համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում: Ծրագրի արդյունքում IMSMA տեղեկատվական բազայում հավաքագրվել է 585 տուժած՝ ՀՀ բոլÕ �ր մարզերից: Ամբողջ տեղեկատվությունը, համաձայն երկկողմանի համաձայնագրի, փոխանցվել է ԿԽՄԿ, որն իր հերթին հանձնել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին»: Հետագա հավաքագրումը եւ դրա հետ կապված գործունեությունը իրականացվում է վերը նշված կենտրոնի կողմից, իսկ ԿԽՄԿ-ն իր ծրագրերի միջոցով աջակցում է այդ ցանկում գտնվողներից առավել խոցելիներին:
http://armenpress.am/arm/news/882957/

Կարդացէք նաև

Պուտինը եւ Էրդողանը արձանագրել են, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը կատարում են պայմանավորվածություննե...
Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել
Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնա...
Հայաստանի ներկայացուցիչ Միշան «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի «Բումերանգ» երգը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button