Հալեպի նահանգում 40-ից ավելի մարդ Է զոհվել ռմբակոծման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ից ավելի մարդ Է զոհվել Սիրիայի Հալեպի նահանգի Ալ Ջինա գյուղի մզկիթին հասցված ավիահարվածի հետեւանքով: ԱՄՆ-ը ժխտում Է սոցցանցերում հայտնված հաղորդումներն այն մասին, որ մզկիթին ավիահարվածը հասցրել են ամերիկյան ուժերը, հայտարարելով, որ ստուգում Է խաղաղ բնակիչների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերի մասին հայտնել են Սիրիայում մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի կենտրոնի իրավապաշտպանները, ինչպես նաեւ «Սպիտակ սաղավարտներ» կամավորական փրկարարական կազմակերպությունը:  
«Հարձակման ընթացքում չճանաչված ինքնաթիռները Հալեպի նահանգում հարված են հասցրել մզկիթի՝ կյանքից զրկելով 42 մարդու, հիմնականում խաղաղ բնակիչների»,- հայտարարել Է Լոնդոնում բազավորված մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Նա հավելել Է, որ ավիահարվածի հետեւանքով շուրջ հարյուր մարդ վերքեր են ստացել: Փրկվածների մի մասը գտնվում Է փլվածքների տակ:
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել Է, որ ամերիկյան ուժերը ավիահարված են հասցրել «Ալ Քաիդայի» զինյալների կուտակման վայրին՝ սպանելով նրանցից մի քանիսին:
Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Ջոն Թոմասն ասել Է, որ ամերիկյան ուժերի ավիահարվածին ենթարկված շենքը գտնվում Էր մզկիթից 15 մետր հեռավորության վրա, եւ որ ավիահարվածից հետո մզկիթը դեռ կանգուն Էր: «Մեր թիրախը ոչ թե մզկիթն Էր, այլ այն շենքը, որտեղ ընթանում Էր զինյալների հանդիպումը, այն 15 մետր հեռու Է մզկիթից, որը մինչ այժմ կանգուն Է»,- Թոմասի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Ամերիկյան հրամանատարությունը, նրա խոսքով, խաղաղ բնակչների զոհվելու վերաբերյալ հաղորդումների ստուգում Է անցկացնում:
Ալ Ջինան գտնվում Է սիրիական հակակառավարական ապստամբների ձեռքում: Գյուղը 20 կիլոմետր Է հեռու Հալեպից:
 
 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL