Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը ARMTAB համակարգիչներ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունում շարունակվում են նախարարության նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները: Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին զուգահեռ նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ շարունակվում է  նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում համաÕ �արգչային տեխնիկայով վերազինման գործընթացը: Մարտի 16-ին հերթական նվիրատվությունն է  կատարվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք վարչություններ ստացել են Հայկական արտադրության ARMTAB համակարգիչներ, որոնք թե նախարարության գործակարգավարական  խորհրդակցություններին, թե արտագնա հանդիպումներում առավել դյուրին կդարձնեն աշխատանքը:

Մինչ այս Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը համակարգիչներ և շինարարական վերանորոգումներ էր իրականացրել ՀՀ բնապահպանության նախարարությունում: Ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես նախաձեռնել նմանատիպ նվիրատվություններ` նախարարության աշխատանքային պայմանների բարելավման և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարի բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով: 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL