«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ոստիկանությունում հայտնել է, որ իր հետ կապված միջադեպ տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանն մարտի 17-ին բացատրություն է տվել ոստիկանությունում։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից:

«Վահան Կարապետյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է, սակայն ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել»,- հայտնեցին ոստիկանությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պատգամավոր Վահան Կարապետյանի (ով թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաև ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում` որպես պատգամավորության թեկնածու) հետ կապված միջադեպի առնչությամբ։

Մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն՝ Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս չորսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի թիմակիցների հետ միջադեպի հետևանքով:   
ht tp://armenpress.am/arm/news/883050/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button