Ռուսաստանի հայազգի գործարարները ներկայացրել են ՀՀ-ի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման իրենց տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 17-ին հանդիպել է ռուսաստանյան «Հայկական բիզնես ակումբի» անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանությունում կայացած հանդիպմանը մասնակցել են մոտ երկու տասնյակից ավելի ռուսաստանյան ձեռնարկությունների սեփականատերեր, ֆինանսատնտեսական ընկերությունների ղեկավարներ և անհատ ներդրողներ։

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է ներկաներին հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները, կարևորել է երկկողմ առևտրատնտեսական շփումներում առկա բացը լրացնելու անհրաժեշտությունն ու կոչ արել գործրարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։

Դեսպանը խոսել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում՝ ՏՏ ոլորտից մինչև գյուղատնտեսություն, առկա հնարավորությունների և կառավարության կողմից մշակված ներդրումային ծրագրերի մասին։  

Ռուսաստանաբնակ հայազգի գործարարներն իրենց հերթին ներկայացրել են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ իրենց տեսլականն ու հետաքրքրվել ՀՀ նախագահի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներով և առաջիկա խորհրդարանական ընտրություններով։

Հանդիպմանը ներկա որոշ գործարարներ, մասնավորապես, ընդգծել են, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան կապիտալի հետագա ներգրավմանը մեծապես կնպաստեն առաջիկա ընտրությունների սահուն անցկացումն ու խորհրդարանական կառավարման համակարգին խաղաղ անցումը՝ դրական ազդեցություն թողնելով մեր երկրի միջազգային վարկանիշի վրա:
http://armenpress.am/arm/news/883094/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL