«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգայի հարաբերությունների ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև: «Միաժամանակ մենք պատրաստ ենք համաչափ պատասխÕ �նել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորÕ �ան ուղղությամբ»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: «Մենք միակարծիք ենք, որ ուժի կիրառումն անթույլատրելի է և վնասում է խաղաղ գործընթացին»,-նշել է Նախագահ Սարգսյանը: Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով:

Հայոց ցեղասպանության դատապարտում 

Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը: Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը տեղադրվելիք հուշարձանը կունենա խաչի տեսք, իսկ վրան կլինի գրություն` «Ի հիշատակ 1915/1916 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի»: 

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու արշավը: Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակում Մասաչուսեթսում մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը նախաատեսվում են միջոցառումներ, որոնց ընթացքում քաղաքի 7 փողոցներում տեղադրվում են նոր վահանակներ: Դրանցով կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը:

 

Աշխարհահռչակ երգչուհի Շերը խիստ տպավորվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմից: Այս մասին ֆիլմի դիտումից հետո նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: «Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը` ոչ միայն հայերի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապեցին ու կորցրեցին իրենց սիրելիներին&r aquo;,- նշել է Շերը: Նա տարածել է նաև հայկական եռագույնի պատկերով ֆիլմի պոստերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ): Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցեց ՄԳԻՄՕ-ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվեց ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: ՀՀ նախագահը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը Նախագահը հավաստեց , որ Հայաստանը հանդես է գալիս նրա օգտին, որ աշխարհի բոլոր պետություններն ու կազմակերպությունները համագործակցեն Թուրքիայի հետ: Այդ դեպքում Թուրքիան միգուցե դառնա առավել կանխատեսելի: «Մենք թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն չունենք: Մենք թուրքական ղեկավարությանը մեղադրում ենք նրանում, որ նրանք ժխտում են Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ այդ հանցագործության շարունակությունն է»,- նշեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը  համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: «Õ �այաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ շարունակվում է նաև զարգացման ներկա փուլում»,- նշեց ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշեց նաև, որ ապրիլի 3-ին նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատÕ �ան 25-ամյակը: «Գիտենք, որ մեր հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին: Հայաստանում ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններև այս ամենը կապված է նաև սահմանադրական բարեփոխումների հետԳործընթացը < /b>հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը Ձեր առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- նշեց Պուտինը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Õ § հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: «Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշեց ՌԴ Նախագահը: Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելիս տրանսպորտային փոխադրման հետ կապված համագործակցության համար: Նախագահներն ընդգծեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային հարցերով:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը և ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստան և աշխարհ

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: Այս մասին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ. «Մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է: Եվ փոքր երկրների համար շատ պարագաներում կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից, մենք մշտապես մեզ բարենպաստ ենք զգում, երբ որ ՆԱՏՕՌԴ, ԱրևմուտքՌԴ , ԱՄՆՌԴ հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի  վիճակն է»,- ասել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է հրամանագիր Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: 

ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավ

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում շարունակել է այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: «Մենք ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ, նոր համակարգ ենք ներդնում՝ եռաստիճան կառավարում՝ համայնքներ, մարզպետարաններ Ö ‡ կառավարություն, որտեղ հստակ ֆիքսում ենք յուրաքանչյուրի անելիքները»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին», – ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետությունն ամեն ինչով կաջակցի այն համայնքին, որն իր վրա բեռ կվերցնի:

Ազգային ժողովում մեծամասնություն չձևավորելու դեպքում  «Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում իշխող քաղաքական մեծամասնության հետ համատեղ կառավարումը: Այս մասին ասաց  «Ծառուկյան դաշինք»-ով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր պատրաստականությունն է հայտնում ԱԺ ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել կոալիցիոն իշ խանություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:  «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում, նշված է «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարությունում:

Խորհրդարանական ընտրությունների 9 քաղաքական ուժերի ծրագրերը կարելի է բաժանել երկու թևի` ծրագրեր, որոնք ընդհանուր քաղաքական հարցադրումներ են անում և ծրագրեր, որոնք կենտրոնացած են կոնկրետ քայլերի վրա, որոնք Հայաստանին առաջիկա հինգ տարիների ընթացքում կարող են առաջընթաց և զարգացում ապահովել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով` կոնկրետ քայլերÕ « վրա  կենտրոնացած ծրագրեր են ներկայացրել «Ծառուկյան դաշինքը, ՕՐՕ-ն և ՀՎԿ-ն: Նրա կարծիքով` մի կողմից սա տանում է նախընտրական ծրագրերի պարզեցման, իսկ մյուս կողմից այն կարող է դրական հետևանքներ ունենալ ընտրազանգվածի ընդլայնման համար:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: Նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից և պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը < a href=”https://armenpress.am/arm/news/882980/hh-nakhagahy-chi-kisum-motecumy-te-gitutyunneri-azgayin.html“>չի կիսում այն մոտեցումը, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն: «Ես կողմնակից եմ, որպեսզի օպտիմալացվեն այն հաստատությունները, որոնք կան թղթի վրա»- նշել է նա:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին և պատասխանատուներին: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ  2015-2016 թվականներին ծրագրի շրջանակներում  ֆինանսավորվել է 337 շահառու, 30 գիտական միջոցառում, 35 դրամաշնորհ է տրամադրվել: «Երիտասարդ գիտնականները վերջին տարիներին բավական ակտիվացել են: Մենք աշխատում ենք հիմնական  8  ուղղություններով, որոնք բավÕ �կան արդյունավետ են»,-ասաց նա։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց «Լույս» հիմնադրամի «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին:

ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարական: «Մեր կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային» ,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նշված ոլորտում որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի նախագծին: «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման դրան ռեսուր ս կգտնենք»,–  ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նկատմամբ պետք է մաքսիմալ ուշադիր լինել:

Ռուսաստանը երկարաձգելու է ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը: Հայ-ռուսական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:  Համաձայնագրով հատկացվելու է 42 մլն դոլար:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարը  հանձնարարել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությա ն մեջ նշված է. «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճո ւկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ: Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ: Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»: ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով: Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 95-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:

 «Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծը՝ այս անգամ ներկայացնելով ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհված գնդացրորդ, հերոս Ժորա Եսայանի ծնողներին՝ Արթուր եւ Մարինե Եսայաններին:

Մարտի 15-ը կամավոր ռազմաճակատ մեկնած ու ապրիլյան պատերազմում նահատակված Մասիս Թովմասյանի ծննդյան օրն է: «Հանգիստ էր, միշտ կանգնած ընտանիքի ու ընկերների կողքին»,-ասում է Մասիսի կինը՝ Էլվիրան, ում մտքում 12 տարվա համատեղ կյանքից մնացել են շատ լուսավոր հիշողություններ. թե ինչպես էր Մասիսն իր շուրջ հավաքում ընկերներին ու սկսում երգել, ինչքան էր սիրում ժամանակ անցկացնել ու խաղալ երեխաների՝ 10-ամյա Էդվինի եւ 8-ամյա Էլենի հետ… 

Սփյուռք

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում   Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է  ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապա հի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»: Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: 

 

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար: Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպման ցանկություն հայտնած խմբում լինելու են Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Աթեշյանն ասել է. «Ես հիմնել եմ այս հիմնադրամը հոգևորականներին օգնելու նպատակով: Սակայն շատ բամբասանքներ կան, այդ պատճառով հրաժարական եմ տալիս»: Խոսելով տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտելու մասին` Աթեշյանն ասել է. «Այս հարցով պատրիարքարանը որևէ մեկնաբանություն չի անելու»: Ի պատասխան ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Սահակ Õ �պիսկոպոս  Մաշալյանի հայտարարությունների, համաձայն որոնց` «փոխանորդի պաշտոնից Աթեշյանի հրաժարականից հետո խնդիրը կլուծվի», Աթեշյանը հայտարարել է. «Չեմ մտածում հրաժարական տալ»:

Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Դատարանը որոշել է  հարկադիր աշխատանքային 120 ժամ, պայմանական բանտարկությունը՝ չորս շաբաթ։

Միջազգային խճանկար

Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը երկիր: Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հ անձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ: Վենետիկի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կգնա դեպի ավտորիտար նախագահական համակարգ»: Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քա ղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում: Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին հետ ընդունման հարցով համաձայնագիրը: Թ ուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը: Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ է արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Էսքիշեհիրում ելույթի ժամանակ նա նշել է. «Այստեղից կոչ եմ անում Եվրոպայի իմ եղբայրներին. ապրեք ավելի լավ թաղամասերում, ամենալավ մեքեÕ �աները վարեք, բնակվեք ամենալավ տներում: Երեքի փոխարեն հինգ երեխա ունեցեք, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»,- հայտարարել է նա:

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ: 

Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում Է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել Է ավելի քան 650 երեխա:

 

Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր:

Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ստորագրությունների թվով բացարձակ առաջատար է Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Նա պահանջվածից վեց անգամ ավել ստրագրություն է հավաքել: Սոցիալիստ Բենուա Ամոնը 1700, Մաքրոնը՝  մոտ 1500: Մարին Լե Պենին աջակցություն է հայտնել 600 քաղաքապետ: Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին:

Մշակույթ

«Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի 10-րդ դասարանի սան, 17-ամյա ջութակահարուհի Ալեքսանդրա Կուզմինան: Նա հաղթող է ճանաչվել «Գործիքային արվեստ» անվանակարգում: 

 

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Թուրքիայում ավարտված, օլիմպիական չեմպիոն Յաշար Դողու միջազգայն մրցաշարում` նվաճելով երկու մեդալ: Մրցումային վերջին օրը 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց թուրք Մուստաֆա Կայային և դարձավ արծաթե մեդալակիր: 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դանիելյանը դարձել է Chemistry Cup 2017 մրցաշարի արծաթե մեդալակիր:

 

 

http://armenpress.am/arm/news/883146/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>