Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շքանշան է հանձնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Գյուլերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Գյուլերին է շնորհվել «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, պատրիարքարանի ներկայացուցիչ Մաղաքիա աբեղա Պեսքիզիյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ և այլք:

Հանդիպման վերջում ներկաները դիտել են Գյուլերի կյանքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
http://armenpress.am/arm/news/883223/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>