Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը մեկնել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա:Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ` ասելով, որ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքային շրջանն իր կողմից առաջ է տարվելու եկեղեցական ավանդույթների համաձայն: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանը հնարավոր է լինելու անցնել ներդաշնակության և համերաշխության պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն օրաթերթին հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

Պատրիարքի ընտրված տեղապահը մարտի 19-ի առավոտյան Ստամբուլում մասնակցել էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու կիրակնօրյա արարողությանը, ինչից հետո հանդես էր եկել քարոզով: 
http://armenpress.am/arm/news/883226/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button