Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Շատ դրույթներ, քաղաքական կարգավորման հնարավոր կոնֆիգուրացիաներ արդեն ձեւավորված են, եւ դրանք բանակցությունների օրակարգում են: Առայժմ բանակցություններում միասնական կարծիք չկա, գործընթացը բավականին դժվար Է առաջ գնում: Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ կարելի Է մի քանի պարամետրերի շուրջ առանձին խոսել, նախքան կհաջողվի պայմանավորվածության հասնել դրանց շուրջ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը:  
Այսպես Է նա պատասխանել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս խորհրդարանականների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին: Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ ասել Է, որ հնարավոր չԷ Սիրիայում հաշտության գործընթացը պատկերացնել առանց ազգային ինքնավարությունների ստեղծման: Այս հայտարարությունը նա արել Է Դամասկոսում, ուր մարտի 20-ին Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ միասին:
Իր կողմից Պեսկովը հիշեցրել Է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում Է երկրի նախագահը, իսկ իրականացնում Է ԱԳ նախարարությունը:

http://armenpress.am/arm/news/883250/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL