Անհայտ անձինք բրոնզագույն ներկով ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստա ցել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:

«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երեւան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը եւս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը: 
http://armenpress.am/arm/news/883297/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>