Սիրիան բարձր է գնահատում ՌԴ դիրքորոշումն ամերիկյան ագրեսիայի նկատմամբ. Վալիդ Մուալլեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Դամասկոսը բարձր է գնահատում Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն ամերիկյան ագրեսիայի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալլեմը:

«Ես պետք է բարձր գնահատական տամ Ռուսաստանի կառավարության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ողջ ռուս բարեկամ ժողովրդի դիրքորոշմանը, որը նրանք զբաղեցրել են ամերիկյան ագրեսիայի նկատմամբ: Այդ ագրեսիան ակնհայտ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանության խախտում է:    

Մուալլեմը հայտարարել է, որ ԱՄՆ ոչ նշանակալի դերն աստանյան և ժնևյան գործընթացներին ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում, որ հակամարտությունը կարգավորվի:

«Մենք նկատել ենք, որ Թրամփի գալու պահից ի վեր ԱՄՆ դերն աստանյան և ժնևյան գործընթացներին հասցվել է նվազագույնի: Դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում հասնել խաղաղ գործընթացի հաջողությանը»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ ապրիլի 7-ի ԱՄՆ հրթիռային հարվածը Սիրիայի ուղղությամբ նպատակ է ունեցել սառեցնել խաղաղ գործընթացը: 
http://armenpress.am/arm/news/886785/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button