Հռոմի պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ծիսակատարություն կկատարի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:

Ծիսակատարության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կլվանա, կսրբի ու կհամբուրի մի քանի բանտարկյալների՝ մաֆիայի նախկին անդամների ոտքերը, որոնք զղջացել են իրենց կատարած հանցագործությունների համար: 
«Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Մենք բոլորս Էլ այսպես, թե այնպես սխալվել ենք»,-ասել Է քահանայապետը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում:
Ֆրանցիսկոս պապը նաեւ նշել Է, որ հասարակայնությունն «այնքան Էլ հավատ չի ընծայում նախկին կալանավորների ռեաբիլիտացիային եւ հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

http://armenpress.am/arm/news/886729/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL